Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Արքայազն Չառլզը Լոնդոնի հայկական եկեղեցում

Արքայազն Չառլզը Լոնդոնի հայկական եկեղեցում
20.11.2014 | 12:34

Արքայազն Չառլզը նոյեմբերի 19-ին այցելել է Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի։ Այցը պատմական է՝ Նորին արքայական մեծությունն առաջին անգամ է լինում Մեծ Բրիտանիայում հայկական եկեղեցում: Արքայազն Չառլզը կարևորում է, որ միջազգային հանրությունը տեղեկացված լինի Մերձավոր Արևելքում՝ հատկապես Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների, ներառյալ՝ հայերի հետապնդումների մասին։ Հայկական եկեղեցի նրա այցը դիտարկվում է հենց այս համատեքստում։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ